Մայիսյան ամփոփում

Այս ամիս ես, ինչպես ընկերներիցս շատերը անցկացրինք տանը։ Տանը մնալը բավականին սահմանափակում էր մեր գործունեության շրջանակը, սակայն մենք այնուամենայնիվ որոշակի աշխատաքներ կատարեցինք։ Ես մասնակցեցի ՄԵՐՈՆՔ նախագծին, որը շատ հետաքրքիր էր ու ինձ տարավ իմ անցյալ և օգնեց ինձ ծանոթացնել իմ նախապապու հետ։

Մերոնք նախագիծ

Անցած տարի մահացավ իմ 92-ամյա Լաուրա նախատատը։ Նա միշտ մեծ ցավով էր հիշում իր եղբոր՝ Ալբերտի մասին։ Ալբերտը դեռևս 17 տարեկան էր երբ Համաշխարհային 2րդ պատերազմը (1939-1945) նրան էլ կանչեց մարտի դաշտ։ Երկար տարիներ նրանից ոչ մի լուր չկար։ Վերջին նամակը, որ ստացել էր ընտանիքը Գերչից էր։ Հետո եկավ մի թուղթ, որում նշված էր, որ Ալբերտ Պողոսյանը անհետ կորած է․․․

Լաուրա տատիկը միշտ վստահեցնում էր, որ կարդացել է իր եղբոր անունը Սեվաստոպոլի հուշահամալիրի պատին, որտեղ հիշատակված են պատերազմում բոլոր մահացածների անունները։

Հողի աղտոտում

Հող էիր, հող դարձար» | Mediamall.AM

Մեր ժամանակներում հողի աղտոտման խնդիրը լուրջ մասշտաբների է հասել։ Ինչպես հայտնի է, օդի և ջրի նման՝ հողը ևս ենթակա է աղտոտման։ Դրա աղտոտման աղբյուրներից մեկը մթնոլորտն է։ Մթնոլորտի աղտոտիչները նստում են հողի մակերևույթին։ Հողի աղտոտման աղբյուրներ են նաև մետաձուլական գործարանների, նավթաարդյունաբերական և արդյունաբերական այլ ձեռնարկությունների թափոնները։ Հողի աղտոտման մեկ այլ աղբյուր է ժամանակակից գյուղատնտեսությունը, որը չի կարող չկիրառել թունաքիմիկատներ և պարարտանյութեր, քանի որ դրանց բացակայության դեպքում բերքի մեծ կորուստներ ունենալու վտանգ է սպառնում։ Վտանգը մեղմացնելու նպատակով շատ տնտեսություններում կիրառվում են վնասատուների դեմ պայքարի կենսաբանական եղանակներ և օրգանական, անվտանգ պարարտանյութեր։

Պետք է գիտակցենք հողի մաքրության կարևորությունը։ Սակայն չպետք է անտեսել նաև ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների օգտագործումը գյուղատնտեսության մեջ։

Պահանջարկ

Պահանջարկ, ապրանքների ու ծառայությունների այն քանակն է, որը գնորդները ցանկանում են գնել տվյալ պահին, տվյալ գնով։ Պահանջարկի չափերը որոշվում են գնորդների վճարունակ հնարավորություններով, այսինքն՝ դրամական միջոցների այն գումարով, որով պետք է ապրանքներ գնվեն։ Տարբերում են բնակչության կամ անձնական (անհատական) և արտադրողների կամ արտադրական (արտադրողական)։ Պահանջարկի առաջին օբյեկտ են ժողովրդական սպառման ապրանքներն ու անձնական սպառման համար օգտագործվող ծառայությունները, երկրորդի՝ արտադրողական սպառման պրոցեսում կիրառվող արտադրության միջոցները։ Պահանջարկի մեծությունը պայմանավորված է գնով։ Այդ մեծության վրա ազդում են գնային և ոչ գնային գործոններ։ Պահանջարկը հասարակության ամբողջ պահանջմունքը չէ, այլ միայն բավարարման ենթակա, դրամական միջոցներով ապահովված ապրանքային զանգվածի պահանջմունքը։ Պահանջարկի մեծության միջև գործում է հակադարձ կամ բացասական կապ, այս հակադարձ կապն անվանվում է պահանջարկի օրենք։

Փող

Փող, ապրանքային տնտեսության հիմնական կատեգորիաներից մեկը։ Փողի դասական բնորոշումն այն է, որ այն ընդհանուր համարժեք է համարվում և կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ։ Այն հանդիսանում է որպես համընդհանուր համարժեք, քանի որ նրա միջոցով հնարավոր է չափել, որոշել մյուս բոլոր ապրանքների արժեքը։ Փողի էությունն այն է, որ այն համարվում է արագ իրացվելի միջոց, որովհետև յուրաքանչյուր պահի փողը կարող է վերածվել ցանկացած ապրանքի։ Փողի էությունը դրսևորվում է նրանում, որ որոշակի սոցիալ-տնտեսական հարաբերությունների պայմաններում փողը կարող է վերածվել կապիտալի: Փողի հիմնական և աչքի ընկնող գործառույթները հետևյալներն են. փոխանակման միջոց, հաշվի միավոր, արժույթի շուկայի և երբեմն հետաձգված վճարման ստանդարտ : Այս բոլոր գործառույթները կատարող ապրանքը կարելի է անվանել փող:

Պատմականորեն, փողը շուկայական հարաբերությունների ընթացքում ստեղծված ապրանք է, բայց ժամանակակից փողային համակարգը հիմնված է գրեթե միայն հայտարարագրված փողի վրա։ Հայտարարագրված փողերը, ինչպես ցանկացած պատքային չեկեր և ստացականներ, առանց օգտագործման արժեքի ֆիզիկական ապրանքներ են: Դրանք պետք է ընդունվեն որպես երկրի սահմաններում վճարման օրինական ձև՝ կառավարության կողմից հաստատված՝ բոլոր հանրային և մասնավոր պարտքերի մարման համար: Կեղծ փողերը կարող են լավ գումարներ բերել՝ կորցնելով իրենց արժեքը:

Արցախի Հանրապետություն

Արևմուտքից սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը, հարավից՝ Իրանին, իսկ արևելքից և հյուսիսից՝ Ադրբեջանին։ Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Պատմամշակութային կենտրոնն է Շուշի քաղաքը։Պատմականորեն կազմում է Մեծ Հայքի Արցախ նահանգը։ Աշխարհագրական և քաղաքական դիրքով Արցախը կարևոր դեր է խաղացել հայոց պատմության մեջ։ Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը»։Այժմ Արցախը կայացել է որպես երկրորդ հայկական պետություն։ Այդպիսով ներկայիս Հայաստանը բաղկացած է Հայաստանի Հանրապետությունից (ՀՀ) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից (ԼՂՀ)։ Ըստ ժողովրդական ստուգաբանության, «Արցախ» անվանումը նշանակում է Առանի ծառաստան։ Ավանդության համաձայն, Առանը հայոց Վաղարշակ արքայի կողմից նշանակված Մեծ Հայքի հյուսիսարևելյան նահանգների նախարարն էր՝ Սիսակյան տոհմից։ Առանը, որը ավանդորեն համարվում է Առանշահիկների, և նրանցից տանընդոստած Արցախի միջնադարյան իշխանների ու մելիքների նախահայրը, պատկանում էր Հայկ նահապետի զարմին, ուստի և միջնադարյան պատմիչները Արցախի իշխաններին կոչում են «Հայկազուններ»։«Ղարաբաղ» անվանումը ծագում է թուրքերեն «կարա» (սև) և պարսկերեն «բաղ» բառերից, և նշանակում է «Սև այգի»։ Առաջին անգամ այս անվանաձևը հանդիպում է ուշ միջնադարյան վրացական և պարսկական աղբյուրներում։

Ըստ արևմտյան պատմաբանների, Արցախի, ինչպես և Հայկական լեռնաշխարհի այլ հատվածների հայ բնակչությունը, կազմավորվել է նախնադարյան բնիկ ցեղերի և նախահայերի (պրոտո-արմենների) միաձուլման արդյունքում։ Վերջիններս այստեղ են հաստատվել արդեն մ.թ.ա. 7-րդ դարում։ Պատմական աղբյուների հավաստմամբ Արցախը մտել է մ.թ.ա. 189 թ հռչակված Հայոց Թագավորության կազմի մեջ՝ որպես վերջինիս 15 նահանգներից մեկը։ Արցախ նահանգն ուներ 12 գավառ և Հայաստանի կազմի մեջ է մնացել մինչև մ.թ. 4-րդ դարավերջ։

387 թ հայ Արշակունիների անկումից հետո Բյուզանդիան և Պարսկաստանը Հայաստանը բաժանել են երկու մասի և նրանից անջատել ռազմավարական նշանակություն ունեցող ծայրագավառները։ Արցախը, Ուտիք նահանգի հետ միասին, միացվել է Կուր գետի ձախափնյակում գտնվող Աղվանք պետությանը։ Սակայն այն պահպանել է իր հայկական մշակութային և էթնիկ դիմագիծը։ 5-րդ դարասկզբին, հայոց գրերի գյուտից հետո, Մեսրոպ Մաշտոցն առաջին հայկական դպրոցը բացել է Արցախի Ամարաս ավանում։ Արցախը մշակութային զգալի վերելք է ապրել Վաչագան Գ Բարեպաշտի թագավորության շրջանում (487-510), երբ բազմաթիվ եկեղեցիներ և դպրոցներ հիմնվել են Արցախում։

7-րդ դարից մինչև 9-րդ դարասկիզբ Արցախը գտնվել է Արաբական խալիֆայության տիրապետության տակ։ Այնուհետև դարձել է հայ ապստամբների և արաբների միջև բազմաթիվ ճակատամարտերի թատերաբեմ։ Ապստամբներից մեկը՝ Սահլ Սմբատյանը, Առանշահիկ տոհմից, 821 թվականին Խաչեն ամրոցում հիմնադրել է Խաչենի իշխանական տոհմը։ 1000 թվականին այս իշխանատոհմը ստեղծել է Արցախի թագավորությունը, որն հայ Բագրատունիների թագավորության անկումից հետո Արևելյան Հայաստանի վերջին ինքնիշխան պետությունն էր ։ Ինչպես սելջուկների իշխանությունից ազատագրված հայկական մյուս տարածքները, Արցախը մշակութային և տնտեսական ծաղկում է ապրել 13-րդ դարի սկզբին՝ Ջալալ Ա թագավորի օրոք (1214-1266)։ Վերջինս կառուցել է Գանձասարի վանքը, որն հետայնու կարևոր դեր է խաղացել Արցախի պատմության մեջ`   որպես նրա հոգևոր-մշակութային կենտրոն և Արցախի լեռնային իշխողների միասնության խորհրդանիշ։

1387 թ Արցախի բարեբեր նահանգը ենթարկվել է Լենկ-Թեմուրի կործանիչ արշավանքներին։ 15-րդ դարի վերջին այն ընկել է թուրքմենների, իսկ 1555 թվականից Սեֆյան Պարսկաստանի գերիշխանության տակ։ Այսուհանդերձ մինչև նորագույն ժամանակները Արցախը պահպանել է միատար հայ բնակչություն և այն շարունակել են կառավարել Խաչենի տան իշխանները, որոնք 15-րդ դարից կրում էին «մելիք» տիտղոսը։ Պատմական այս շրջանում Արցախը բաժանված էր հինգ մելիքությունների՝ Գյուլիստան, Ջրաբերդ, Խաչեն, Վարանդա և Դիզակ։ Արցախը հայկական միակ երկրամասն էր, որն թուրք-պարսկական դարավոր իշխանությունից հետո, պահպանել էր իր հայկական ինքնիշխանությունը և ուներ միջազգայնորեն ճանաչված սուվերեն կարգավիճակ։

1805 թվականին Արցախը միացվել է Ցարական Ռուսաստանին, ինչն ամրագրվել է 1813 թ Գյուլիստանի պայմանագրով։ Թեև 1799 թ հունիսի 2-ին Պավել Ա ցարի հրովարտակով Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել էր Արցախի մելիքների անկախությունը, նվաճելով այն վերջիններիս իսկ աջակցությամբ, ռուսները ճնշել են նրանց իշխանությունը`   վերջ տալով Խաչենի տան հազարամյա տիրապետությանը։

Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության (141 400) մեծ մաս հայեր են։ Կան նաև ռուսներ, ուկրաինացիներ, վրացիներ և հույներ։

Երեխայի իրավունք

Ընդունված է Ազգային ժողովի կողմից 29 մայիսի 1996 թ.

Սույն օրենքը սահմանում է երեխայի իրավունքները, պետության, համապատասխան մարմինների և քաղաքացիների պարտականությունները, ինչպես նաև երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության իրականացման ծրագրային հիմունքները և կարգավորում է դրանց հետ կապված հարաբերությունները:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ Հոդված 1. Օրենքի գործողության շրջանակները

Պետությունը ելնում է հասարակության մեջ երեխային լիարժեք կյանքի նախապատրաստման, նրա մեջ հասարակական և ստեղծագործական ակտիվության զարգացման, բարձր բարոյական հատկանիշների, հայրենասիրության և որպես քաղաքացու դաստիարակման առաջնահերթության սկզբունքներից: Երեխան գտնվում է հասարակության և պետության հովանավորության ու պաշտպանության ներքո:

Երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:

Հոդված 2.Երեխայի իրավունքների մասին օրենսդրությունը

Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ նորմատիվ իրավական ակտերով: Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են երեխայի իրավունքները կարգավորող այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

Հոդված 3.Երեխայի իրավունքները պաշտպանող մարմինները

Երեխայի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են լիազորված պետական և տեղական ինքնակառավարման մարմինները: Պետությունը համապատասխան մարմինների միջոցով համագործակցում է երեխայի իրավունքների պաշտպանությանը նպաստող անձանց և հասարակական միավորումների հետ:

Հոդված 4.Երեխաների իրավահավասարությունը

Երեխաներն ունեն հավասար իրավունքներ` անկախ իրենց և ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների (որդեգրողների, խնամակալների կամ հոգաբարձուների) ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, կրթությունից, բնակության վայրից, երեխայի ծննդյան հանգամանքից, առողջական վիճակից կամ այլ հանգամանքից:

Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն,կամ Արցախ չճանաչված պետություն Հարավային Կովկասում։ Միավորված ԱզդերիԿազմակերպության անդամ որևէ երկրի կողմից պաշտոնապես ճանաչված չէ։ Արցախի Հանրապետությունն ճանաչված է միայն մասամբ ճանաչված Աբխազիայի և Հարավային Օսիայի, ինչպես նաև չճանաչված Մերձդնեստրյան Հանրապետության կողմից։ Ռազմաքաղաքական և տնտեսական առումով գրեթե միաձուլված է Հայաստանին: Վերջինը ապահովում է Արցախի անվտանգությունը:

Արցախի մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Ստեփանակերտն է, որը նաև երկրի վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնն է:

25.02.20

Արիասիրտ հալիձորցիները դույզն ինչ չէին կասկածում որ անմատչելի և կորթար ու բրգաձև լեռների միջև ծվարարծ իրենց արծվաբույնը անառիկ է ու անընկճելի։ Նրանք նախօրոք հայթայթել էին այն ամենը ինչ որ անհրաժեշտ էր խոտի ու մացառի խրձեր, եռացրած ջրով կաթսաներ ահռելի որձաքարեր։ Զօրուգիշեր չէին դադարում օրհասական գոտեմարտին ըստ արժանվույն նախապատրաստվելու ձեռնարկումները։ Հոդս ցնդեցին անօրեն ու անբարտավան թշնամու մեր խրոխտ ամրոցը ճրագալույսին անակնկալ հարձակումով գրավելու բոլոր ճիչերը։ Թշնամին անցավ հյուծիչ պաշարման արյունաքամ անելով Հալիձորը անառիկ արծվաբույնը։

Առյուծասիրտ Մխիթարը այծենակաճը ուսին, սևեռուն ու ակնդետ հայացքով հետևում էր անցուդարձին։ Մտասույզ ու ինքնամփոփ նստած նա ծրագրում էր որոգայթներ լարել հակառակորդին հանկարծակիի բերելու նպատակով։ Նա կծկտուր ինչ-որ բան մռլտաց, ապա ընդոստ շարժումով ոտքի կանգնեց  կարգադրեց ճեպընթաց սուրհանդակ ուղարկել Տաթև Բայանդուր իշխանի մոտ։ Նոր էր Բայանդուր իշխանը իր կտրիճներով դուրս եկել Տաթևից, երբ  երևաց գուժկանն ու լուր բերեց, որ թուրքերը շարժվում են Արարատի կողմից։ Իշխանը որոշեց կտրել ասկյարների ճանապարհը կասեցնելով նրանց առաջընթացը։

Создайте веб-сайт на WordPress.com
Начало работы